Մարտի 27-ին նշվում է Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day): Այս տոնը սահմանվել է 1961թ. Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) 9-րդ կոնգրեսի կողմից եւ ամեն տարի նշվում է ITI-ում եւ թատերական հասարակություններում: Տոնն ավանդաբար ընթանում է հետեւյալ կարգախոսով. «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց», հայտնում է Calend-ը:
Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, նրա կանոնակարգի համաձայն, ուղղված է ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության ամրապնդմանն ու աշխարհի բոլոր թատերական գործիչների ստեղծագործական համագործակցությանը:





























