Գիտնականների խումբը պարզել է, որ ռոմանտիկական զուգընկերոջ հետ հարաբերությունների խզումն ուղեղում այնպիսի հակազդեցություններ է առաջացնում, որոնք մարդու մոտ իսկական կախվածություն կարող են ի հայտ բերել: 

Գիտնականները ձայնագրել են այն 15-ամյա անչափահասների ուղեղի ակտիվությունը, որոնց մերժել են այն մարդիկ, ում նրանք սիրահարվել էին եւ ում հետ անընդհատ կապված էին:   Որպես գործիք են ծառայել գործառնական մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքերը: Նախկին ընկերների եւ ընկերուհիների լուսանկարների դիտման ընթացքում անչափահասի ուղեղում մի շարք առանցքային գոտիներ էին ակտիվանում:  Այդ թվում` վենտրալ տեգմենտալային գոտին, որը պատասխանատու  է մոտիվացիայի եւ պարգեւատրման համար եւ կապված է ռոմանտիկական  սիրո զգացման հետ,   հիմնական դիմային ուղեղին քիպ կպած միջուկը եւ նախաճակատային հատվածը, որը պատասխանատու է կրքոտ ցանկության եւ կախվածության համար, ինչպես նաեւ այն հատվածը, որը կապված է ֆիզիկական ցավի եւ հոգեկան տառապանքների հետ, հայտնում է   Mignews-ը:

Այսպիսով, հետազոտությունը թույլ է տվել գիտականորեն առանձնացնել այն զգացմունքները, որոնք կապված են ռոմանտիկական հարաբերությունների խզման հետ եւ ավելի լավ հասկանալ պահվածքի ծայրահեղական տարբերակները, որոնք երբեմն ի հայտ են գալիս նման խզումից հետո: Դրանց թվում լինում են այնպիսիք, ինչպիսին սիրելիի հետապնդումն է, սպանությունը եւ ինքնասպանությունը: 

«Ռոմանտիկական սերը հաջող եւ անհաջող հանգամանքներում կարող է բնական թմրանյութ դառնալ:  Մեր ստացած տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ մերժման ցավը կարող է անհրաժեշտ զգացողություն լինել, որը բնությունը ներկառուցել է մեր անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի մեջ: Իսկ ուրիշ մեկի հետ միավորվելու համար բնական վերականգնումը եւս մեր ֆիզիոլոգիայի մաս է կազմում», - պատմել է բժիշկ Բրաունը: