Ավոկադոն շատ օգտակար մթերք է համարվում. դրանում շուրջ 20 վիտամիններ եւ հանքանյութեր կան, ինչպես նաեւ ճարպաթթուներ: Ավոկադոն օգտագործում են աղցաններ եւ սենդվիչ պատրաստելիս:

Սակայն դիետոլոգները պարզել են, որ մենք դեն ենք նետում ավոկադոյի ամենաօգտակար մասը՝ կորիզը: Հենց դրանում են կենտրոնացած օգտակար նյութերի հիմնական մասը՝ 70%-ը: Այս մասին գրում է MedDaily-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Հակաօքսիդանտները պայքարում են ազատ ռադիկալների դեմ, նշանակում է՝ ավոկադոյի կորիզն իսկապես կարող է կանխել մի շարք հիվանդություններ: Հակաօքսիդանտները կարող են կանխել նաեւ կնճիռների առաջացումը:

Ինչ վերաբերում է մանրաթելերին. դրանք օգնում են ավելի երկար հագեցած մնալ, աղեստամոքսային տրակտը նորմալ է աշխատում, իսկ խոլեստերինի մակարդակը մնում է նորմայի սահմաններում: