Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են Կարճլիկ մականունով հայտնի թմրաբարոն Խոակին Գուսմանի օգնականին, որն օգնում էր փողերի լվացման մեխանզիմներ մշակել:

Խուան Մանուել Ալվարես Ինզուզան, որը Մեքսիկայի հանցավոր աշխարհում հայտնի է որպես Միդաս արքա, կասկածվում է «Սինալոա» թմրակարտելի համար 300-400 մլն դոլարի չափով գումար լվանալու մեջ: Հաղորդվում է, որ հանցավոր եկամուտների օրինականացումը իրականացվել է տարբեր ընկերությունների եւ փոխանակման կետերի միջոցով, փոխանցում է BBC-ն:
Միդաս արքան հին հունական դիցաբանության կերպարներից է, որն օժտված էր ցանկացած առարկա ոսկու վերածելու շնորհով:

Նշենք, որ Խոակին Գուսմանը հիմա մեքսիկական բանտերից մեկում է եւ սպասում է ԱՄՆ արտահանձնմանը: