Բրիտանացի զբոսաշրջիկ Սյուզան Բրաունը փորձել է լողալով հասնել նավահանգստից հեռացած զբոսանավին: Ըստ The Telegraph-ի, դեպքը տեղի է ունեցել Պորտուգալիայում:

65-ամյա կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Նա բժիշկներին ասել է, որ ջուրն է նետվել, քանի որ կարծել է, որ իր ամուսինը՝ Մայքլը, Marco Polo նավի վրա է: Բրաունները որոշել են ընդհատել ճամփորդությունը եւ ավիատոմս են գնել: Մադեյրայի օդանավակայանում կինը տեսադաշտից կորցրել է ամուսնուն եւ որոշել, որ նա նավ է վերադարձել:

Ըստ Gazeta-ի, բրիտանուհին ջրում ավելի քան 3 ժամ է անցկացրել: Նրան փրկել են տեղի ձկնորսները: Ներկայում նրա հետ հոգեբաններ են աշխատում:

Ոստիկանությունը պարզել է, որ Մայքլ Բրաունը նավ չի բարձրացել: Նավի օպերատոր Cruise & Maritime Voyages-ի տեղեկությունների համաձայն, զբոսաշրջիկը հայրենիք է վերադարձել: