Egypt Air ավիաընկերությունը հաստատել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավի առեւանգման մասին լուրը, որն արդեն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Այս մասին հաղորդվում է ավիաընկերության Twitter-ի էջում:

Ավելի վաղ Կիպրոսի ԱԳՆ-ն հաստատել էր օդանավի առեւանգման լուրը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում գտնվում է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: