EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավն առեւանգողները թույլ են տվել մի քանի ուղեւորներին լքել օդանավը, հաղորդում է Reuters-ը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում գտնվում է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:

Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը: