Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավի բոլոր ուղեւորներն ազատվել են, բացի անձնակազմի անդամներից եւ 5 մարդուց, հայտնում է  Egypt Air-ի Twitter-ը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել էին Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Օդաչուն վայրէջք էր կատարել Կիպրոսում:

Այս պահին Կիպրոսի Լառնակիայի օդանավակայանը փակ է: