Հայաստանը ԵՏՄ-ում շարունակում է բանակցությունները անդամ երկրների արժույթով հաշվարկների վերաբերյալ: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի նախագահության նիստի ընթացքում լրագրողներին հայտնել է միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարենորոգումների նախարար Վաչե Գաբրիելյանը:   

Այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա այդ բանակցություններում եւ ինչու այն մինչեւ հիմա նկատելի չէ, Գաբրիելյանը պատասխանել է. «Եվրամիությունում այդ բանակցություների համար տասնամյակներ են անհրաժեշտ եղել: Այդ տրամաբանությամբ կես տարին այնքան էլ շատ չէ»:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերին բելառուսական Գրոդնո քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ի երկրներին առաջարկել էր ռազմավարական ապրանքների հաշվարկներում ռուբլու անցնել: