Չի կարելի պնդել, թե հայկական ապրանքները Եվրասիական միությունում պակաս մրցունակ են թանկարժեք գազի պատճառով: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի նախագահության նիստին լրագրողներին հայտնել է Արդյունաբերական եւ գյուղարդյունաբերական համալիրի հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ  (նախարար), Բելառուսի նախկին վարչապետ Սերգեյ Սիդորսկին:

Նա նշել է, որ Ռուսաստանը Բելառուսին եւ Հայաստանին գազ է վաճառում նույն գնով: Ղազախստանում գազն ավելի էժան է, բայց նա իրավունք ունի սեփական գազի շնորհիվ աձակցել իր տնտեսությանը:  «Իսկ Հայաստանն իր առաջնահերթությունն ունի: Եթե խոսենք գյուղատնտեսության մասին, ձեզ մոտ արեւային օրերն ավելի շատ են: Եվ ջերմոցային մշակաբույսերի աճեցումն այստեղ անհամեմատ ավելի էժան է նստում, քան, ասենք, Ուրալում, որտեղ արեւ գործնականում չկա: Եվ այժմ ձեր բանջարեղենն ավելի էժան են, քան Բելառուսինեը եւ Ռուսաստանին: Պետք է համաձայնել դրան», -  ասել է Սիդորսկին:

Նշենք, որ Բելառուսիան Ռուսաստանից գազ է ստանում գազոլինի եւ մազութի հետ կապված գներով: Դրանց հաշվարկով, անցյալ տարվա III եռամսյակում գազի գինը 1 հազար խմ-ի համար կազմել է 142,32 դոլար: