Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016-ին ուզում է լուծել ԵՏՄ-ում միասնական ակցիզների հարցը: Այս մասին մարտի 29-ին՝ Երեւանում  Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի Միջազգային կոնգրեսի նախագահության նիստի ժամանակ, ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, Բելառուսի նախկին վարչապետ Սերգեյ Սիդորսկին:

«Մենք քննարկում ենք միասնական ակցիզների թեման: Դեռեւս հարցի լուծումն այնքան արագ չի առաջ ընթանում, որքան կուզեինք: Սակայն ես հույս ունեմ, որ այս տարի մենք գործն ավարտին կհասցնենք»,- ասել է Սիդորսկին: