ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի հարավ ուղեւորություններից եւ հաղորդել Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքների մասին:
«ԱՄՆ պետքարտուղարոթյունն ամերիկյան քաղաքացիներին նախազգուշացնում է ահաբեկչական խմբավորումների կողմից Թուրքիայի ամբողջ տարածքում սպառնալիքների աճի մասին, ինչպես նաեւ հաղորդում Թուրքիայի հարավ-արեւելք ուղեւորություններից խուսափելու անհրաժեշտության մասին»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հաղորդել էին Թուրքիայի որոշ հատվածներից իրենց զինծառայողների ընտանիքների տարհանման մասին:




























