ՀՀ իշխանությունները անտեսեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ռեկոմենդացիաները 2012 եւ 2013 թթ. ընտրություններից հետո: Այս մասին մարտի 30-ին հայտնել է ՀԱԿ-ի Միջազգային կապերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը ՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը նվիրված ընդունելության ժամանակ:

Նա նշել է, որ ՀՀ ԸՕ նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համատեղ գնահատականը շատ կարեւոր կլինի հայ հասարակության համար: «Այստեղ ես չեմ կարող չհիշել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը նրա՝ Երեւան կատարած այցի ժամանակ. եթե ԸՕ-ն ընդունվի առանց հասարակության համաձայնության ու միջազգային կազմակերպությունների ռեկոմենդացիաները հաշվի առնելու՝ ապա սահմանադրական հանրաքվեն կդառնա բաց թողված հնարավորություն: Ուզում եմ հավելել, որ հիմա Հայաստանը անցնում է ջրաբաժանով: Մենք կամ կարող ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, կա՛մ նորից հետ կմնանք»,- նշել է Կարապետյանը: