ԵԱՀԿ-ն չի ցանկանում օտարանալ Հայաստանի հետ համագործակցությունից ընտրությունների մասին կտրուկ գնահատականներով։ Այս մասին մարտի 30-ին՝ «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ, ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեւիդ Գուլլեթը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցները ընտրություններից անմիջապես զուսպ են իրենց գնահատականների մեջ, քան դրա հաջորդները, որոնք ավելի մանրամասն եւ խիստ են լինում, Գուլլեթը պատասխանեց. «Մենք ձգտում ենք երկխոսության։ Դա ընդգծելը ամենալավ ուղին չէ։ Իհարկե ցանկացած երկրում կա դեպի լավը փոխելու բան, այդ թվում այն երկրներում, որտեղ շուտով ընտրություններ են կայանալու։ Միշտ կան բաներ, որոնք կարելի է ավելի լավ անել։ Մենք ուզում ենք քննարկել ջանքերը, այլ ոչ թե արդյունքները։ Դա չի նշանակում, որ բարելավելու բան չկա»։





























