Թուրքիայում սոցկայքերից օգտվողները ԱՄՆ մեկնած Էրդողանի եւ նրա հետ հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահի ֆոտոշոփ արած լուսանկարներ են տարածել ու զվարճալի մեկնաբանություններ գրել։
Twitter-ում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում գրասենյակում նստած աշխատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ այդ ընթացքում Էրդողանը թակում է պատուհանը՝ ասելով․ «Օբի, բաց դուռը, բաց, խոսենք»։
Նշենք, որ թուրքական կողմը մեծ ջանքեր էր գործադրել, որ տեղի ունենա Օբամա-Էրդողան հանդիպումը, սակայն ամերիկյան կողմը մերժել է թուրքական կողմին։ Ավելին, Վաշինգտոնի օդանավակայանում ամերիկացի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի դիմավորել Էրդողանին։





























