Ապրիլին ԱՄՆ-ում շների առաջին սրճարանը կբացվի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Peopleը: Քալիֆորնիական Սիլվեր-Լեյքում բացվող հաստատությունը կոչվում է The Dog Cafe:

Սրճարանի հիմնադիր Սառա Վոլֆգանգը համագործակցում է կենդանիների մի քանի ապաստանների հետ: Նախագծի նպատակը պոտենցիալ ընտանի կենդանիների հետ մարդկանց շփման նոր հնարավորություն, ինչպես նաեւ նոր տուն փնտրող շների համար հանգիստ մթնոլորտ ստեղծելն է:

Սրճարանը կբացվի ապրիլի 7-ին, մուտքը 10 դոլար արժե, որի դիմաց այցելուներին թեյ կամ սուրճ կհյուրասիրեն:

Եթե The Dog Cafe-ը հաջողություն ունենա, Վոլֆգանգն այդպիսի սրճարաններ կբացի նաեւ ամերիկյան մի շարք այլ խոշոր քաղաքներում: