Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են. անձի բնավորության գծերը ազդում են այն հանգամանքի վրա, թե ինչպես են մարդիկ արձագանքում գրավոր խոսքում եղած սխալներին: Էքստրավերտները կարող են չնկատել տառասխալները եւ քերականական սխալները, իսկ ինտրովերտներն ամենայն հավանականությամբ կնկատեն դրանք, գրում է The Hindustan Times-ը:
Հետազոտությանը մասնակցել է 83 կամավոր: Նրանք կարդացել են հայտարարությունները, որոնցում եղել են կամ տառասխալներ կամ քերականական սխալներ: Կամավորները, որոնք նկատել են տառասխալները, հայտնել են ն աեւ, որ դրանք իրենց մտահոգել են:
Ինչպես ենթադրվում էր, պարզվել է, որ սխալները հաճախ բարկացնում են նրանց, ովքեր գրագիտությանը մեծ նշանակություն են տալիս: Հետազոտողները նաեւ պարզել են, որ ինտրովերտներն ավելի հաճախ են նկատում սխալները, քան էքստրավերտները:



























