Լեհաստանի Լյուբլին քաղաքի հիվանդանոցներից մեկում զգացմունքներն ու հույզերը գեղանկարչության միջոցով արտահայտելու հնարավորություն է ստեղծվել: Գեղարվեստական այդ տեխնիկայի էությունն այն է, որ ավանդական միջոցներով, ասենք վրձնով, նկարելու փոխարեն ներկը շաղ են տալիս կամ լցնում են կտավի վրա: Գեղարվեստական նախագծի իրականացման համար հիվանդանոցում այդ արվեստի վարպետության դասեր են կազմակերպվել:
Մասնակիցները սեփական գլուխգործոցները նկարելու համար օգտագործում են ջրաէմուլսիոն ներկեր, հայտնում է Լեհաստանի ազգային ռադիոն:






























