Ապրիլի 4-ին նշվում է Առնետի համաշխարհային օրը (World rat day), որը ստեղծվել է այդ կենդանու նկատմամբ ուշադրություն հրավիրելու եւ առնետասերերին համախմբելու համար:
Այս տոնի գաղափարը պատկանում է ամերիկացի առնետաբույծներին, իսկ ապրիլի 4-ն ընտրել են, քանի որ այդ օրն է իր աշխատանքը սկսել ratlist ինտերնետ ռեսուրսը, որը նվիրված է դեկորատիվ առնետներին, հայտնում է Calend-ը:



























