Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Այս մասին նա հայտնել է «Ուկրաինա» հեռուստաալիքին:

«Ես ուզում եմ ընդգծել, որ քվեարկությունից հետո երեքշաբթի փաստաթղթեր են ստացվել Գերագույն ռադայից, ստորագրվել է գլխավոր դատախազի պաշտոնից Վիկտոր Շոկինի ազատման հրամանագիրը: Ներկայումս իմ հրամանագրով նա պաշտոնանկ է եղել»,-ասել է նա: