Մեր միասնությունն ի զորու է դիմակայելու ադրբեջանական ցանկացած սադրանքի: Այս մասին ապրիլի 3-ին Ստեփանակերտ ժամանած կամավորների հետ հանդիպմանը ասել է Արցախի Հանրապետության վարչաապետ Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ շփման գծում լարվածության վերջին օրերին աջակցության բազմաթիվ զանգեր են ստացել սփյուռքից:
«Իմացեք, որ մենակ չենք, սփյուռքը մեզ հետ է: Այս օրերին Ավստրալիայից մինչեւ Կանադա, Արգենտինայից մինչեւ Նովոսիբիրսկ ստանում ենք զանգեր կամավորների, բարեգործների կողմից, բոլորը մեզ հետ են»,- ասել է վարչապետը:































