Դոնբասն ու Ղրիմը ուժային ճանապարհով վերադարաձնելը խնդրի լուծում չէ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է ուկրաինական «112» ալիքը:

Նա նշել է, որ այս հարցերը պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով:

«Դոնբասի ու Ղրիմի օկուպացիան վերացնելը ռազմական լուծում չունի: Ես խաղաղության նախագահ եմ. Ուկրաինայի ու աշխարհում մեզ սատարողների համակարգված գործողություններն արդյունավետորեն ապահովելու համար պետք են ուկրաինացի դիվնագետների ջանքերը»,- հայտնել է Պորոշենկոն:

Բացի դրանից Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ ԱՄՆ –ն Ուկրաինային 335 մլն դոլար է հատկացնելու անվտանգության ու պաշտպանության համար: Նա շեշտել է,ո ր հատկացված միջոցները կծախսվեն նոր սպառազինում գնելու ու երկրի զինված ուժերը պատրաստելու նպատակով:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ գումարները ծախսվում են Ուկրաինայում ճգնաժամի պահպանելու նպատակով: