Նպատակահարմար չէ փոխել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, նպատակահարմար չէ փոխել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, համանախագահների եռյակը կարգավորման առավել կարեւոր մեխանիզմ է:
«Նույն տրամաբանությամբ ճիշտ կլինի չփորձել խարխլել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը եւ չփորձել տարրալուծել այդ դերը, այն մշակումները, որոնք շատ կարեւոր նշանակություն ունեն եւ վերջին համարյա 10 տարվա ընթացքում համանախագահների կողմից ձեռք են բերվել կողմերի հետ շփման ընթացքում, որովհետեւ այս ջանքերը համանախագահների ռուսա-ամերիկա-ֆրանսիական աշխատանքի շրջանակից դուրս բերելու ցանկացած գաղափար կօգտագործվի նրանց կողմից, ովքեր կցանկանային եթե ոչ ամբողջությամբ խափանել կարգավորման գործընթացը, ապա լրջորեն բարդացնել եւ ծանրացնել այն», — ասել է Լավրովը:




























