Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը գումարային միջոցներ է ներդրել օֆշորներում, որը նրա հայրն էր ստեղծել, հայտնում է Reuters–ը:
«Սա անձնական հարց է, իմ ուշադրության կենտրոնում կառավարության գործունեությունն է»,- ասել է նա:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Mossack Fonseca ընկերության բազայից հրապարակված տվյալներով՝ մի շարք համաշխարհային առաջնորդներ ու նրանց մետերիմներն առնչություն ունեն գումարների լվացման ու հարկերից խուսափելու գործարքների հետ:
Լրտատվամիջոցների տեղեկություններով նրանցից մեկն էլ Բրիտանիայի վարչապետի հայր Յան Դոնալդ Քեմերոնն է: Գործակալությունը հիշեցնում է, որ 2012-ին բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին այն մասին ո ր Քեմերոնի հայրը օֆշորների ցանց է ղեկավարում ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը ապահովելու համար:




























