Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված` Մինսկի խմբի խորհրդակցություններ տեղի կունենան Վիեննայում, երեքշաբթի ապրիլի 5-ին: Այսպիսի ամսաթիվ է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:   

Նա հիշեցրել է, որ դեռեւս շաբաթ օրը Ֆրանսիան անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ եւ կողմերին կրակի անհապաղ դադարեցման կոչ էր արել:   

«Միսկի խմբի համանախագահները` դեսպան Պիեռ Անդրիյոն եւ իր ամերիկացի եւ ռուսաստանցի գործընկերները եւս դատապարտել են ուժի օգտագործումը եւ կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Մինսկի խումբն ապրիլի 5-ին կհավաքվի Վիեննայում, ինչպես նաեւ կմասնակցի ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին», - հայտնել է ֆրանսիական ԱԳՆ-ի ներկայացուցիչը: