Սիրայում՝ Պալմիրա հին քաղաքի շրջակայքում սկվել է ճանապարհնեի ու այլ տարածքների ականազերծումը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը :
Ինժեներական հետախուզության ընթացքում Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները հայտնաբերել ու դուրս են բերել ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տեղադրված էին ասֆալտապատ ճանապարհներին, խաչմերուկներին, ճանապարհամերձ կառույցներում ու կենսագործունեության օբյեկտներում ( էլեկտրական ենթակայաններ, ջրմուղ կայաններ, փռեր, հիվանդանոցներ): Դրանք հիմնականում պայթուցիկով լցոնված ջրատար խողովակների հատվածներ էին, նաեւ ինքնաշեն կումուլյատիվ ու հակատանկային ականներ ՝ էլեկտրոդետոնատորներով:
Այն պայթուցիկ սարքերը, որոնք հնարավոր չէր հանել, ոչնաչացվել են կենտրոնի սակրավորների կողմից ՝ հատուկ տեխնիկայի կիրառումով:




























