Կիպրոսն ուշադիր հետեւում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում անհանգիստ զարգացումներին։ Այս մասին ասված է Կիպրոսի կառավարության հայտարարության մեջ։

«Մենք դատապարտում ենք բռնության կիրառումը եւ մարդկային կորուստները հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում եւ Ադրբեջանին կոչ ենք անում հարգել ստատուս քվոն։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ Կիպրոսի կառավարությունն ընդգծում է այդ նպատակին հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահների կարեւոր դերակատարումը։ Միաժամանակ մենք Թուրքիային կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած արարքից կամ հայտարարությունից, որը կարող է ավելի ապակայունացնել ստեղծված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։