Հունաստանը մեծապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում բռնության սրման կապակցությամբ։ Այս մասին ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում եւս մեկ զգայուն տարածաշրջանում հանկարծակի լարման կապակցությամբ։ Մենք միանում ենք միջազգային հանրությանը եւ երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն եւ սառնասրտություն ցուցաբերել, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում երկխոսությանը»,- ասված է հայտարարության մեջ։