Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ նախագահ դառնալով` հրաժարվել է Roshen ընկերության ակտիվների կառավարումից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ես Ուկրաինայի առաջին պաշտոնատար անձն եմ, որը լրջորեն է վերաբերվում իր եկամուտների հայտարարագրմանը, հարկերի վճարմանը եւ շահերի բախման հարցին, որը ես լուծում եմ ուկրաինական օրենսդրության եւ միջազգային մասնավոր իրավունքի շրջանակում», — գրել է նա:
Պորոշենկոյի խոսքով, նախագահ դառնալով` նա հրաժարվել է ակտիվների կառավարումից` դա հանձնարարելով համապատասխան խորհրդատվական եւ իրավաբանական ընկերությունների:
«Ակնկալում եմ, որ նրանք համապարփակ բացատրություններ կներկայացնեն ուկրաինական եւ միջազգային մամուլին», — նշում է նա:
The Organized Crime and Corruption Reporting Project-ի հետաքննության համաձայն, որը վկայակոչում է պանամական Mossack Fonseca ընկերության տվյալների բազան, 2014-ին Պորոշենկոն երեք օֆշոր է ստեղծել իր Roshen ընկերության վերակազմավորման նպատակով:




























