Իտալիայի ԱԳՆ-ն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում շարունակվող բախումների կապակցությամբ, որոնց հետեւանքով արդեն մի քանի մարդկային զոհ կա։
«Իտալիայի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ թշնամանքի հետագա ակտերից»,- ասված է Իտալիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ դիմում է կողմերին՝ կոչ անելով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ եւ երեք համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցային կարգավորմանն ուղղված ջանքերը։




























