Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ՝ վերահաստատելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու գործում: Լավրովն ու Քերրին դատապարտել են Ղարաբաղի շուրջ առճակատում հրահրելու՝ առանձին «արտաքին խաղացողների» փորձերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:




























