Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է աշխատանքային այցով Բելգրադում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններն ամենից առաջ պետք է քաղաքական քայլեր ձեռնարկեն՝ ուղղված հրադադարի հաստատմանը, հակամարտության գոտուց ծանր զինտեխնիկայի դուրսբերմանը եւ շփման գծում ցանկացած տեսակի սպառազինություն չկիրառելու մասին պայմանավորվածության հասնելուն: Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, մենք քննարկում ենք այս տհաճ իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերը»,- ասել է նա: