ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են Իրաքում եւ Սիրիայում, ինչպես նաեւ այլ երկրներում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցեր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք շարունակում ենք համագործակցությունը, որը վերաբերում է հնարավոր գործողություններին այնպիսի վայրերում, ինչպիսին է, օրինակ, Լիբիան»,- Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո հայտարարել է Օբաման:
Բացի այդ, Օբաման եւ Ստոլտենբերգը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարող տարբեր երկրների զինվորականներին օգնություն ցուցաբերելու հարցը:
Քննարկվել է, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն օգնել Իրաքից, Հորդանանից եւ այլ երկրներից զինվորականների մարզման եւ օժանդակության հարցում:




























