Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները ապրիլի 5-ին հայտարարել են, որ քաղաքի հանրային տրանսպորտի մեծ մասը մինչեւ այս տարվա հունիսի 30-ը անվճար է աշխատելու: Մեխիկոյի տրանսպորտի նախարար Էկտոր Սերանոն պարզաբանել է, որ նորաամուծությունը վերաբերելու է ավտոբուսների, տրոլեյբուսների ու թեթեւ ցամաքային գնացքների համակարգին: Բացի դրանից շատ մասնավոր տրանսպորտային ընկերություններ, որոնք զբաղվում են փոխադրումներով, նույնպես համաձայնել են ժամանակավորախպես նվազեցնել սակագները, տաքսու վճարները նույնպես 50 տոկոսով կիջնեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս միջոցառումների նպատակն է փոխհատուցել՝ ապրիլի 5-ից Մեխիկոյում ներդրված անձնական ավտոտրանսպորտի գործածման աննախադեպ կրճատումներով պայմանավորված անհարմարությունները: Այդ կրճատմումներին ուղղված միջոցառումներն էլ իրենց հերթին պայմանավորված են բնապահպանական խնդիրներով: Մինչեւ հունիսի 30-ը քաղաքում շաբաթական մեկ օր արգելվելու է անձնական ավտոմեքենաների գործածումը: Սահմանափակումը գործելու է անկախ մեքենայի բնապահպանական ստուգման արդյունքներից: Առաջ նման սահմանափակումները տարածվում էին միայն հին մեքենաների վրա:

Մարտի կեսերին Մեխիկոյում 14 տարվա մեջ առաջին անգամ արտակարգ դրություն էր հայտարարվել՝ օզոնի անհավանական բարձր խտության կապակցությամբ: