Գերմանիայի տարածքում առանց հաշվառման ապրում է մինչեւ կես մլն փախստական, հայտնում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի ՆԳՆ-ում աղբյուրները հայտնել են, որ ներգաղթյալներից շատերը չեն հաշվառվում, քանի որ վախենում են փախստականի ապաստան ստանալու մերժումից։

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը ապրիլի 6-ին կառավարությանը միգրաների հարցով վիճակագրական հաշվետվություն կներկայացնի։ Պարբերականի տեղեկություններով՝ դրանում նշվում է, որ Գերմանիայի տարածքում հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում բալկանյան երկրների քաղաքացիներին։

Սիրիայի, Իրաքի եւ Աֆղանստանի քաղաքացիների օրենքի հետ առճակատման գրեթե չեն գնում։