Հարավկորեական ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել «Սոն Վոն Իլ» դասի 214 տեսակի թվով 7-րդ սուզանավը։ Երկրի ՌԾՈւ հրամանատարությունից հայտնել են, որ սուզանավի շահագործման արարողությունը կայացել է Ուլսան քաղաքում՝ Hyundai Heavy Industries ընկերության նավաշինարանում։

«1800 տոննա ջրատարողությամբ սուզանավի շինարարության համար օգտագործել են ամենաժամանակակից մշակումները, նավը զինված է լինելու հզոր ռազմական համակարգերով։ Դա թույլ կտա ամրապնդել Կորեայի Հանրապետության ՌԾՈւ-ն»,- ասված է փաստաթղթում, որում նշվում է, որ սուզանավը զինված է լինելու տորպեդներով եւ նորագույն կառավարվող հրթիռներով։ Նավն ունի 65 մ երկարություն, 6.3 լայնություն, առավելագույն արագությունը կազմում է 20 հանգույց՝ 38 կմ/ժ։

Սուզանավի փորձարկումները կշարունակվեն մինչեւ 2017թ. հուլիսը։