Բրյուսելում եւ Փարիզում գրոհների իրականացմանը հանցակից առնվազն 22 ահաբեկիչ դեռեւս ազատության մեջ է, գրում է   The Wall Street Journal-ը:

Հաղորդվում է, որ անվտանգության եվրոպական ծառայությունները պատրաստականության բարձր ռեժիմում են եւ անում են ամեն հնարավորը հանցագործներին բռնելու եւ նոր ահաբեկչական գործողությունների կանխարգելման համար: Որոնվող գրոհայիններից շատերը մասնակցել են Սիրիայում  «Իսլամական պետության» հանցագործություններին:

Բացի այդ, նշվում է, որ որոնվող հանցագործները մեծ մասամբ երիտասարդ տղամարդիկ են, որոնք ընդունել են արմատական իսլամի գաղափարախոսությունը, միասնական ահաբեկչական խմբի մեջ են մտնում: Հատուկ ծառայությունների կարծիքով, դա է այն հիմնական կազմակերպությունը, որը կանգնած է Սիրիայից Եվրոպա գրոհայիններ ուղարկելու հետեւում:  

«Մեզ հայտնի է մի շարք փոքրիկ խմբերի գոյության մասին, որոնք նույն ցանցի մաս են կազմում: Նրանք արդեն այստեղ են: Խնդիրն այն է, թե ինչպես գտնել նրանց», — հայտնել է Ահաբեկչության վերաբերյալ վերլուծական կենտրոնի նախագահ Ժան-Շառլ Բրիզարը: 

Իրավապահ մարմինները նաեւ հայտնել են, որ ավազակախմբի որոշ անդամները լքել են Եվրոպայի տարածքը, բայց ցանկացած պահի կարող են վերադառնալ նոր գրոհներ իրականացնելու համար, հայտնում է  Gazeta-ն: