Հայկական կողմը կշարունակի աշխատանքը միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ին, նաև պաշտոնական Կիպրոսին հակամարտությունում ագրեսոր կողմի հասցեական գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի բարեկամներին՝ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեին, ամերիկյան կոնգրեսականներին, որոնք հստակ նշել են, թե ով է մեղավոր կողմը: Այսօր ես կապվել եմ աշխարհի տարբեր անկյուններում ու մի շարք մայրաքաղաքներում իմ գործընկերների հետ: Այսօր նոր հասցեական գնահատականներ են հնչում»,- նշել է Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ. Այսօր համաշխարհային մայրաքաղաքներից նոր հասցեական գնահատականներ են հնչում Ղարաբաղի վերաբերյալ

Թեմա



























