Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների գործողությունները պետք է համաշխարհային համայնքին գործողությունների դրդեն: Այս մասին հայտնել է Կանաչների կուսակցությունից Եվրոխորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվասին
«Ադրբեջանցի զինվորները անցել են սահմանագիծը, որպեսզի սպանեն Թալիշի խաղաղ բնակիչներին: Սա արդեն ռազմական գործողություններ են, որոնք տարբերվում են սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներից: Սա պետք է համաշխարհային համայնքին գործողությունների դրդի:
Եվրոպան պետք է անի հնարավոր ամեն ինչ ՝ հրադադար ապահովելու համար,որն իրականում վերջին 20 տարիներին առանձնապես չէր էլ գործում: Եթե մենք դա չանենք, հակամարտությունը պատերազմի կվերածվի»,- հայտնել է պատգամավորը:
Նրա խոսքով, առաջինը, որ անհրաժեշտ է անել, հրադադարի ռեժիմի խախտումների մոնիտորինգ սկսելն է: ԵԱՀԿ-ն ու Մինսկի խումբը արդեն մի քանի տարի է առաջարկում են այդպիսի մեխանիզմ մշակել, սակայն դրան միայն Հայաստանն է դրական արձագանքում: «Սա զարմանալի չէ, քանի որ Իլհամ Ալիեւի ռեժիմը փտում է, ու նրան պե՛տք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրա համար էլ պահանջում եմ, որպեսզի Ֆրանսիան ու Եվրոպան առաջարկեն ու աջակցեն խաղաղապահների մուտքը տարածաշրջան, կանխելու համար հակամարտության բորբոքումը»,- ասել է պատգամավորը ՝ միաժամանակ մտավախություն հայտնելով, որ Ռուսաստանը կարող է միանձնյա զբաղվել հակամարտության կարգավորումով:




























