Ֆրանսիական հումորային Charlie Hebdo ամենշաբաթյա հանդեսը պանամագեյթի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել: Ծաղրանկարով կազմը հայտնվել է ֆեյսբուքում ամսագրի պաշտոնական էջին:
Դրանում պատկերված են հարուստներ «Je Suis Panama» (Ես Պանաման եմ) պաստառներով: Բացի այդ, պաստառներից մեկին գրված է. «Նրանք չեն փոխի մեր կենսակերպը»:
Ապրիլի 3-ին OCCRP-ն լայնածավալ հետազոտություն է հրապարակել օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների մարզիկների եւ մշակույթի գործիչների մասնակցության մասին, հայտնում է Gazeta-ն:




























