Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը օրեցօր ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, միջազգային ասպարեզում եռանդուն ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ռուսական կողմը արդեն բազմիցս մտահոգություն է արտահայտել հակամարտության գոտում իրավիճակի կապակցությամբ ու «առայժմ իրադարձությունների զարգացումն ավելի մեծ մտահոգություն են առաջացնում»:
«Այս մտահոգությունը կիսում են տարածաշրջանի բոլոր պետությունները, բոլոր այն պետությունները, որոնք ընդգրկված են մինսկյան հնգյակում, դրա համար էլ հիմա եռանդուն ջանքեր են ձեռնարկվում»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ շփումներ են իրականացվում թե՛ առանձին գերատեսչությունների գծով, թե՛ միջազգային ասպարեզում:




























