Հայաստանը պատրաստելու է Լեռնային Ղարաբաղի հետ համաձայնագրի տեքստը։ Այս մասին ապրիլի 5-ին խորհրդարանում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂՀ-ին ռազմական փոխօգնության ցուցաբերելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին: «Պայմանագրի տեքստի վրա աշխատել է պետք: Եվ իհարկե այն մենք գաղտնի չենք ստորագրի: Այդ մասին կիմանան բոլորը ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում: Դրանից հետո պայմանագիրը պետք է իրավական ընթացակարգեր անցնի: Երբ համաձայնագրի նախագիծը խորհրդարան մտնի, մենք կհայտնենք այդ մասին»,- ասել է Շարմազանովը: