ԵԽԽՎ-ում քննարկումների ժամանակ ես մտահոգություն էի բարձրացրել, որ Ուոլթերի եւ Մարկովիչի վիճելի զեկույցները կվնասեն խաղաղ գործընթացին եւ կօգնեն Ադրբեջանին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել ԼՂ ժողովրդի դեմ, այդ մտահոգությունները 2 ամիս անց իրականություն դարձան։ Այս մասին Naiz պարբերականում լույս տեսած հեղինակային հոդվածում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ NEWS.am-ը թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածը։
«Մոտ երկու ամիս է անցել ԵԽԽՎ վերջին նիստից, որտեղ քննարկվում էր ղարաբաղյան հակամարտության մասին Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի վիճելի զեկույցները։ Մամուլում հայտնված հրապարակումներից արդեն իսկ հասկանալի էր, որ զեկույցներն ակնհայտորեն կողմնակալ էին, եւ ապացուցում էին դրանց հեղինակների եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության փաստը։ ԵԽԽՎ-ում այդ զեկույցների դեմ քվեները հիմնվում էին այն դրույթների վրա, որ բանաձեւը միակողմանի ներկայացնելու ցանկացած փորձ կվնասի խաղաղ գործընթացին եւ կօգնի Ադրբեջանին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ սպառնալով Հարավային Կովկասի փխրուն խաղաղությանը։
ԵԽԽՎ-ում քննարկումների ժամանակ ես հենց նման մտահոգություն էի բարձրացրել։ Իմ մտահոգությունները քննարկումներից 2 ամիս անց իրականություն դարձան. ադրբեջանական բանակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություն է սկսել ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ բնակավայրերը։
Պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 կողմերից մեկ օրում տասնյակ զոհերի մասին։ Ադրբեջանն ահաբեկչություն է իրականացնում ԻՊ-ի ոճով՝ ռմբակոծելով դպրոցներ, սպանելով երեխաներին եւ դաժանաբար խոշտանգելով ծերերին։
Ոչ մի կասկած, որ Ադրբեջանն այդ գործողություններով շարունակում է սասանել բանակցային գործընթացը։ Լայնածավալ հարձակումը միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին շանտաժի ենթարկելու եւս մեկ փորձ է։ Ադրբեջանն ընտրել է իրավիճակը սրելու ուղին, ինչը ծայրահեղ կարեւոր է դարձնում վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից։
Ցավոք իրավիճակը կարող է ավելի լարվել՝ չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարգավիճակով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների եւ միջազգային այլ կառույցների կոչերին։
Բոլոր այդ հայտարարություններում մշտապես Ադրբեջանին ազդակ է ուղարկվում, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի։ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը դիմակայում են Ադրբեջանի աճող ռազմական հարձակումներին՝ օգնելով միջազգային հանրությանը՝ կոչ անելով Ադրբեջանի ավտորիտար նախագահին վերսկսել խաղաղության գործընթացը։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը միակողմանի հայտարարություն է արել, որը վնասում է այն ժողովրդավարական ինստիտուտի վարկանիշին, որը նա ղեկավարում է։
Գրեթե 10 տարի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի զեկուցողը հաճախ է հայտնվելով քաղաքական կոռուպցիան սկանդալների կենտրոնում, մշտապես հակասում է ինքն իրեն միջազգային հանրության առաջ՝ ոչ միայն հերքելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները, այլ նաեւ իր վտանգավոր ապակառուցողական հռետորաբանությամբ՝ կոչ անելով դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի բռնազավթած տարածքներից՝ ակնհայտորեն անցնելով Ադրբեջանի կողմն այս անկայուն իրավիճակում։
Պարոն Ագրամունտի հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է նրա կողմնակալության մասին՝ որպես ԵԽԽՎ նախագահի, ինչը լուրջ վնաս է հասցնում Եվրոպայի խորհրդի վարկանիշին բոլոր եվրոպացիների եւ ժողովրդավարության մեր տան համայնքի առաջ։




























