Անհասցե հայտարարություններ անելը նշանակում է հաճոյանալ ագրեսորին: Այս մասին ապրիլի 5-ին ԱԺ-ում հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, անհասցե գնահատականները ոչ միայն չեն օգնում, այլեւ խոչընդոտում են խնդրի լուծմանը, ոգեւորում են ագրեսորներին, ահաբեկիչներին: «Մենք գիտենք, թե ինչպես էր Եվրոպան հաճոյանում Ադոլֆ Հիտլերին, մինչեւ նա երկրորդ համաշխարհային պատերազմը չսկսեց: Կան պետություններ, որոնք ժամանակին Թուրքիային էին հաճոյանում, հետո Ադրբեջանին: Եվ հիմա Թուրքիան՝ չեմ ասի ահաբեկչական պետություն, բայց մի պետություն, որը անմիջական կապ ունի ահաբեկչության հետ, արդարացնում է Ադրբեջանի գործողությունները, Ղարաբաղում երեխաների ու ծերունիների դաժան սպանությունները: Այդ պետությունը ոչ մի անելիք չունի կարգավորման գործընթացում»,- նշել է Շարմազանովը: