Ֆրանսիական «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի մտերիմները կապեր ունեն օֆշորային սխեմաների հետ, գրում է Le Monde–ը:
Հայտնում են, որ խոսքն այն գործարարների ու փորձագետների մասին է, որոնք ըստ «Պանամական փաստաթղթերի», կարող էին մի ամբողջ օֆշորային համակարգ ստեղծել Հոնկոնգի, Սինգապուրի, Պանամայի ու Բրիտանական Վիրջինյան կղզիների միջեւ: Ենթադրաբար այդ սխեման նրանց պետք էր գումարային միջոցները Ֆրանսիայից հանելու համար՝ շրջանցելով փողերի լվացման դեմ պայքարին ուղղված միջոցառումները:
Այս սխեմայի հետ առնչություն ունեցողներից են գործարար Ֆրեդերիկա Շատիյոնան ու աուդիտոր Նիկոլ Կրոշեն, որոնք Լե Պենի շրջապատից են: Երկուսն էլ 2012-ին նրա նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու գործով հետաքննության ֆիգուրանտներից են:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























