ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երեւան: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մինսկի խմբի համանախագահներին ապրիլի 9-ին Երեւանում կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց հետ կհանդիպի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- գրել է Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու: