Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումից հասցեական գնահատականներ են սպասվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ հանդիիպմանը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված կազմակերպչական հարցեր, մասնավորապես թե ինչով կարող են օգտակար լինել Արցախին:
«Եղել է ակտիվություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, դրան սպասում էինք: Մենք ուղղակի քննարկել ենք, ակտիվ կապի մեջ լինել Լեռնային Ղարաբաղի հետ եւ փորձել օգտակար լինել»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի սահմանին հակառակորդի ակտիվությունը պայմանավորված էր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր սպասվող հանդիպումով:
«Միշտ նման հանդիպումներից առաջ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում: Վիեննայի հանդիպումից հասցեական գնահատականներ են սպասվում: Աստիճանաբար միջազգային հանրությունը տիրապետում է ինֆորմացիայի, որ այս ամենը հրահրել է այն երկիրը, որ դեմ էր Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին եւ անընդհատ քննադատություններով քարկոծում է»,-ընդգծել է Բաղդասարյանը:




























