Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձեւավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է այս կառույցի ձեւավորումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: