ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 5-առավոտյան ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:

Մինչ այդ հրապարկվել էր մեկ այլ անօդաչու սարքի ոչնչացման տեսանյութը

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ իր հայտարարությունում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ էր արել Հայաստանին դուրս բերել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Այսօր՝ ապրիլի 5-ին ժամը 12.00-ից շփման գծում հարաբերական հանգիստ վիճակ է: