Ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն մի քանի ժամ է` չեն կրակում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ապրիլի 5-ին ժամը 12-ից սկսած` կողմերը դադարեցրել են կրակը:
Հիշեցնենք, որ Վիեննայում կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը: Դարձյալ այսօր Գերմանիայի նախագահության նախաձեռնությամբ տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղում իրավիճակին: Արդյունքում հայտարարություն կտարածվի:
Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ագրեսիան սկսվել էր ապրիլի 2-ի գիշերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն սրացման ընթացքում գործի է դրել ծանր սպառազինություն, այդ թվում` «Գրադ», «ՏՕՍ – 1» «Սոլնցեպեկ», «Սմերչ» համակարգեր:
Ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական անձինք են տուժել, այդ թվում` երեխա է զոհվել: Թալիշ ներխուժած ադրբեջանցի զինվորականները երեք խաղաղ գյուղացու են սպանել:




























